«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այն օրենքը չէ, որը Ազգային ժողովում քննադատելով ընդդիմադիրները ինքնահաստատվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղադասարյանը:
«Ինձ համար զարմանալի է որոշ քաղաքական գործիչների բուռն քննադատությունները նախագծի վերաբերյալ, որովհետեւ խմբակցությունների քննարկումները եղել են շատ կոնստրուկտիվ: Պարզապես որոշ ընդդիմադիր իմ գործընկերներին կխնդրեի, որ ի նկատի ունենան՝ այս այդ օրենքը չէ, որ իրենց ընդդիմադիր կերպարի համար ինքնահաստատման եզրեր գտնեն»,-ասաց նա:










































