Չնայած այն բանին, որ նրան բազմիցս խնդրել են հրաժարվել թվիթներ գրելու հանդեպ իր սիրուց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ հենց շնորհիվ սոցցանցերի է ինքը հաղթել նախագահական ընտրություններում։
«Ճիշտն ասած կասկածում եմ, որ այստեղ Ձեր առջև նստած կլինեի, եթե սոցցանցերը չլինեին»,-հայտարարել է նա Fox Business Network-ի հետ կիրակնօրյա հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարը սոցցանցերը համարում է իր զենքը՝ իր հանդեպ մամուլի անարդար և կանխակալ վերաբերմունքի դեմ պայքարում։
Facebook, Twitter և Instagram սոցցանցերում իր էջերը, որոնց ընդհանուր առմամբ բաժանորդագրված է 125 մլն մարդ, Թրամփն անվանում է «ցնցող հարթակ»։










































