Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծում մի շարք դրույթներ խնդրահարույց են. քննարկում ՀԽ-ում

 «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագծում մի շարք դրույթներ խնդրահարույց են և լուրջ վերանայման կարիք ունեն: Այս մասին նշվել է Հանրային խորհրդում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ:

ՀԽ-ից  հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ (ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Կանանց իրավունքների կենտրոն, Համահայկական ծնողական կոմիտե և այլն):
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմնավորելով օրենքի նախագծի քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ այն բուռն արձագանք է գտել հանրության շրջանում, քանի որ մի կողմից առնչվում է ազգային արժեքներին ու ավանդույթներին, մյուս կողմից՝ մարդու իրավունքներին:

Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են, որ հայ ընտանիքին բնորոշ ամրության և լուրջ արժեհամակարգի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների: Այս տեսանկյունից ՀԽ անդամները միանշանակ դատապարտել են բռնությունը ընտանիքում՝ համարելով այն ոչ հարիր հայկական ընտանիքին, և արձանագրել, որ բռնության դեմ պայքարը պետք է ուժեղացնել:

ՀԽ անդամների մի մասը, սակայն, կարծիք է հայտնել, որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, քանի որ քրեական օրենսգրքում կան դրույթներ, որոնք կարգավորում են այդ ոլորտը, և խնդիր կա դրանց արդյունավետ կիրառման հետ կապված: ՀԽ անդամների մի մասն էլ նշել է, որ կարելի է ունենալ ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք, որպեսզի խնդրի լուծմանը մասնակցի ոչ միայն իրավապահ համակարգը, այլև հասարակության առավել լայն շերտեր, սակայն միաժամանակ մտավախություն է հայտնել, որ թերի օրենքը կարող է վնաս հասցնել առհասարակ հայ ընտանիքի ինստիտուտին:

Ընդգծվել է, որ օրենքում մի շարք դրույթներ խնդրահարույց են և լուրջ վերանայման կարիք ունեն: Հատկապես մտահոգիչ է համարվել որոշ ձևակերպումների անորոշությունը, որը ցանկության դեպքում չարաշահումների և իրավիճակը այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն կարող է ստեղծել: Մտահոգիչ է համարվել նաև այն, որ օրենքը հնարավորություն է տալիս առանց դատարանի միջնորդության որոշակի գործողություններ կատարել: Ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, դրանց գործունեության վերաբերյալ նույնպես մտահոգություններն են առաջ քաշվել:

Հնչել է առաջարկ ուսումնասիրելու այն երկրների փորձը, որտեղ կան ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ և պարզել՝ արդյոք այդ երկրներում օրենքի ընդունումից հետո ընտանեկան բռնության իրավիճակում դրական տեղաշարժ եղե՞լ է, թե ոչ:

Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության և ընտանեկան բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հիմնավորումներն են ներկայացրել օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ քննարկումները դեռևս շարունակվում են, և նախագիծը վերամշակվելու հնարավորություն ունի:

Հանրային խորհուրդը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որը այս քննարկման հիման վրա կպատրաստի համապատասխան փաստաթուղթ և այն քննարկման դնելով Հանրային խորհրդի առաջիկա խորհրդի նիստին՝ կներկայացնի ՀԽ դիրքորոշումը «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում