Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Եթե Սասունցի Դավթի նման դուրս ես եկել փրկելու ազգին, բայց միանում ես Մսրա Մելիքին, արդար չէ. հակադարձում՝ Վիգեն Սարգսյանին

Զինապարտության և զինվորական ծառայության վերաբերյալ բավականին կարևոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել ՀՀ ՊՆ-ի կողմից, ենթադրվում են բեկումնային  հավակնոտ փոփոխություններ, սակայն կան նաև մտահոգիչ, ռումբի էֆեկտ առաջարկող կետեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Վիգեն Սարգսյանը  պաշտպանության նախարար դառնալուց հետո հրապարակեց  Ազգ-բանակ մոդելը, և այդ գաղափարական մոդելը սնուցող ծրագրեր ներկայացվեցին՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» նախագծերը, որոնք ենթադրում են որոշակի առավելություններ կամ արտոնությունների տրամադրմամբ զորակոչի գործընթացում որոշակի փոփոխություններ կատարել:

Դա իրենից ենթադրում է, որ եթե անձը ցանկանում է կամավոր հիմունքներով ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, նրա ծառայության ժամկետը կարող է լինել երեք տարի, բայց նա արտոնություններ է ստանալու, ստանալու է արձակուրդներ, աշխատավարձն է բարձր լինելու, բայց նաև ուսման բերումով տարկետումների տրամադրման կարգում կատարվել է փոփոխություն հետևյալ տրամաբանությամբ՝ բոլոր բուհերում սովորող արական սեռի քաղաքացիներին  տրվելու է տարկետում, և նրանք սովորելու տարիներին շաբաթական մեկ-երկու անգամ գնալու են ռազմական համալսարաններ և որոշակի պատրաստություն են անցնելու, իսկ բուհը ավարտելուց հետո նրանց հետ կնքվելու է զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիր, և նրանք 3 տարի շարունակելու են ծառայել որպես սպա: Բայց եթե սպա ծառայելու  ժամանակահատվածում փորձելն խզել պայմանագիրը, ուրեմն պաշտպանության նախարարը իրավասություն է ստանալու աստիճանազրկել նրանց որպես շարքային և ուղարկել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Գործող իրավակարգավորումներով միայն դատարանն է իրավասու զինվորականին կոչումից զրկել»,- մանրամասնեց փաստաբանը:

Նորայր Նորիկյանը ընդգծեց, որ եթե գործող օրենքներն էլ  իրացվեն,  բանակում որակական փոփոխությունների կհասնեն, կարևոր է լուծել սոցիալական արդարության հարցը, այն, որ բանակում լիեն  ոլորտից հասկացող մարդիկ:

«Եղբայր, եթե դու իսկապես դրոշակը վերցրել ես քո ձեռքը ու Սասունցի Դավթի նման դուրս ես եկել փրկելու հայ ազգին, բայց հանկարծ գնում միանում ես Մսրա Մելիքին,  արդար չէ»,- շեշտեց Նորիկյանը: Ըստ նրա՝ եթե Վիգեն Սարգսյանը  պաշտպանական քաղաքականության մեջ ձախողվի, ապա  նրան դատելով անգամ  իրավիճակը չենք փրկի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում