Իրանը «վեցյակին» ներկայացրել է միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բացարձակապես նոր առաջարկներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով իրանական պատվիրակության իր աղբյուրին:
«Դա բացարձակապես նոր ծրագիր է և նոր առաջարկներ: Այդ առաջարկները չպետք է կապել նախորդ փուլերում տեղ գտած առաջարկների հետ»,- ասել է նա:
«Ավարտել ոչ պետքական ճգնաժամը և բացել նոր հորիզոններ» կարգախոսով նորացված ծրագիրը նախատեսում է խնդրի քայլ առ քայլ լուծում:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ վեց ամսվա, առավելագույնը մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի վերացնել խնդրի սրությունը և քննարկել այն բացառապես ԱԷՄԳ-ի շրջանակներում:
«Իրանը հույս ունի, որ բանակցությունները «վեցյակի» հետ այլևս չեն ձգձգվի: Դրանց ձգձգումը միայն կխաթարի վստահությունը»,- հավելել է նա: