The New York Times-ը պարզել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի ոճի համար պատասխանատու է ֆրանսիացի ազդեցիկ ոճաբան Մեթյու Բարտելատ Կոլանը։ Հաղորդվում է, որ մինչ Մակրոնի հետ աշխատանքը նա հագուստներ է ստեղծել The Voice շոուի մասնակիցների և ժյուրիի համար։
Ոճաբանը նկատել էր Բրիջիտին դեռևս մինչ այն, երբ նա դարձել էր մեդիա անհատականություն, նա նրան հանդիպել էր թատրոնում, ծանոթացել հետը և առաջարկել միասին աշխատել։ Հենց Բարտելատն է սովորեցրել նրան համադրել նրա սիրելի հանրահայտ բրենդերը (Dior, Balmain, Louis Vuitton) պակաս հանրահայտ բրենդերի հետ (Pallas, Alexandre Vauthier և Stefanie Renoma)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը 26 հազար եվրո է ծախսել վիզաժիստի ծառայությունների վրա՝ Ելիսեյան պալատում գտնվելու 3 ամիսների ընթացքում։











































