«Լավ հիշում եմ 2001 թվականի Հայաստան-լեհաստան հանդիպումը: Այն ավելի շատ կռիվ էր, քան ֆուտբոլ, երեք կարմիր քարտ մենք ստացանք: 1-1 հաշիվը դրական արդյունք էր մեզ համար: Լավ հիշում եմ իմ խփած գոլը: Շատ լավ հիշողություններ են: Ինչ վերաբերվում է առաջիկա խաղին, ապա տղաներին մոտիվացնելու կարիք չկա, որովհետև մենք այն հավաքականը չենք որը շատ-շատ հաղթանակներ է տանում:
Ամեն հաղթանակ մեզ դրական էմոցիաներ է տալիս: Մենք կարոտ ենք հաղթանակների: Բացի այդ, Լեհաստանի դեմ խաղալն ինքնին մոտիվացիա է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Նա չցանկացով խոսել Ազգերի լիգայի խաղարկության մասին, որտեղ մեր ընտրանին գտնվում է ամենթույլ D զամբյուղում: «ներկայում ինձ ավելի շատ հետաքրքրում են առաջիկա երկու խաղերը: Դրանից հետո նոր որոշում կկայացվի՝ կշարունակեմ աշխատել հավաքականում:
Մրցակցից է կախված՝ քանի պաշտպանով կխաղանք տակտիկան մրցակցից կախված ենք ընտրում: Ռոբերտ Լևանդովսկուն պահելը շատ դժվար է, բայց եթե ցանկանում ենք վաղը դրական արդյունքի հասնել, պետք է փորձենք լուծել այդ հարցը»,- նշեց Պետտրոսյանը





































