Հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը հոկտեմբերի 5-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան խաղին ընդառաջ հայտարարություն է տարածել.«Արդեն իսկ պարզ է`Լեհաստանից ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը գալու է 1000-ից ավել լեհ երկրպագու:
Այս կապակցությամբ մեր սիրելի ՀՖՖ-ն, հյուսիսային տրիբունայից մեկ ամբողջ կես տրիբունա՝ շուրջ 1850 տեղ, ամրագրում է արել Լեհաստանի հավաքականի երկրպագուների համար, այսինքն, հյուսիսային տրիբունայի կեսը այժմ պաշտոնապես կարելի է հյուրերի սեկցիա համարել և անհասանելի հայ երկրպագուների համար:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ ՖԱՖ-ը լինելու է արևելյանում, բոլոր ՖԱՖ-ի համակիրներին և ակտիվ երկրպագուներին կոչ ենք անում ձեռք բերել արևելյան տրիբունայի ծայրամասի տոմսեր ( որոնք ավելի մատչելի են) և միանալ մեզ մարզադաշտում»:










































