Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը ոչինչ չի կորցնի, եթե չդառնա ԵՄ անդամ։ «Անկարան պատրաստ է աջակցել Բրյուսելի նախաձեռնությանն ու ներդրում անել Եվրոպայի զարգացման գործում։ Եթե ԵՄ-ն հրաժարվի, Թուրքիան մեծ հաշվով ԵՄ անդամակցության կարիքը չունի»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կմասնակցի ԵՄ-ի հետ նոր համատեղ նախագծերի իրագործմանը՝ միությունում լիիրավ անդամակցությունից հետո։
Սեպտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ մինչ 2019 թվականը ԵՄ-ն չի ընդունի նոր անդամների։ Նա նաև ասել էր, որ Բրյուսելը դեռևս անհնարին է համարում Թուրքիայի անդամակցությունը։









































