Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հերթական խոշոր հաշվով հաղթանակը տարավ այս անգամ 4:0 հաշվով առավելության հասնելով «Կրիստալ Փելասի» նկատմամբ: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ֆելաինին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մատան և Լուկակուն:
Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 19 միավորով միանձնա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» րոպեներ անց կմրցի «Չելսիի» հետ և հաղթանակի դեպքում միավորների քանակով կհավասարվի «Յունայթեդին»









































