«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Հարժիս գյուղում: 71-ամյա Մաքսիմ Սարգսյանը երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում, իր տան մոտ գտնվող անասնագոմում կախվել է: «ժողովուրդ»- ի հետ զրույցում Հարժիսի ղեկավար Սուրեն Հարությունյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով որ Մաքսիմի ընտանիքը ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում. «Գյուղում բնակվում էր որդու, հարսի ու երեք անչափահաս թոռնիկների հետ: Հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Կատարվածը մեզ համար էլ է շատ զարմանալի, ու չգիտենք, թե ինչը կարող էր լինել այս ամենի պատճառը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































