Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 24 ՕԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։