Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Սպիտակ տունը սկսում է խնայել փողերը ԼՂ կարգավորման վրա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում առաջարկել է լուծարել Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոնները, այդ թվում նաև նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ճգնաժամի և Մինսկի խմբում Ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին ուղղված նամակում գրել է Թիլերսոնը: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավագ ներկայացուցչի հաստիքն ու գործառույթները: Պաշտոնը կլուծարվի, իսկ գործառույթները կշարունակի իրականացնել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականը:

Թրամփի վարչակազմում այս նախաձեռնությունը հիմնավորում են ծախսերն օպտիմալացնելու անհրաժեշտությամբ, թեև ակնհայտ է, որ եթե այն իրականություն դառնա, ապա չի կարող էականորեն չազդել կարգավորման գործընթացում ամերիկյան միջնորդության որակի և ծավալի վրա: Միայն այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահությունում ամերիկացի դիվանագետը կարգավիճակով զիջելու է իր ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերներին, արդեն կարող է որոշակի հետևություններ ծնել, որ մեր տարածաշրջանն ու ԼՂ խնդիրն առաջնահերթություններ չեն Թրամփի վարչակազմի համար: Ի դեպ, նման մտավախություն ամերիկյան փորձագիտական շրջանակներում արդեն շրջանառվում է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քովանոն ու Փոլ Սթեյրասը համատեղ հոդված են հրապարակել «Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի» վերլուծական կենտրոնի կայքում, որտեղ մասնավորապես ասված է. «ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին, որը գրվել է այս տարվա օգոստոսին, հանգեցրել է Պետդեպարտամենտի ակնկալվող վերակազմակերպման շրջանակում այդ պաշտոնի կրճատման թեմայով շահարկումների։ Նույնիսկ եթե այդ պաշտոնը պահպանվի՝ Շոֆերը կարող էր և չառաջադրվել դեսպանի պաշտոնում։ Դա ԱՄՆ ներկայացուցչին կդներ մի դրության մեջ, որը միանշանակ զիջում է ռուս ու ֆրանսիացի գործընկերների դրությանը ու կարող է մեկնաբանվել որպես ազդանշան ԱՄՆ շահերի կամ ԵԱՀԿ շրջանակներում կարգավորման գործընթացի աջակցության թուլացման մասին»:

Իհարկե, շատ հավանական է, որ խնդիրն ամենևին էլ ֆինանսների հարթության վրա չէ, և Թրամփի քաղաքականությունը բխում է համաշխարհային հարցերում նրա ունեցած պատկերացումներից: Ինչքան էլ ամերիկյան վերնախավը նույնիսկ օրենսդրորեն սահմանափակել է ԱՄՆ նախագսհի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, միևնույն է՝ Թրամփն առիթի դեպքում բարձրաձայնում է Պուտինի հետ «լեզու գտնելու» անհրաժեշտության մասին:

Բանն այն է, որ շատ նման են Պուտինի և Թրամփի արժեքային համակարգերը, նրանց պատկերացումները գլոբալ հարցերի վերաբերյալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ ԱՄՆ նախագահի շատ պնդումներ միանգամայն ներդաշնակ են այն ծրագրերի հետ, որոնք այսօր հետապնդում է Կրեմլը: Օրինակ՝ երբ Թրամփը հաճախ պնդում է, թե քաղաքականությունն իր համար գործարք է, Պուտինն այդ բառերի մեջ գտնում է սեփական մտադրությունների լեգիտիմացման բանալին՝ ակնկալելով, որ Սպիտակ տան ղեկավարի հետ կարող է պայմանավորվել աշխարհն ազդեցության գոտիների բաժանելու հարցում:

Այս համատեքստում խիստ վտանգավոր ու մտահոգիչ է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի պաշտոնի լուծարումը: Այս հեռանկարը՝ նույնիսկ անկախ շարժառիթներից, լեգիտիմացնում է հակամարտությունը մոնոպոլ կառավարելու Մոսկվայի նպատակը, մանավանդ, որ Էմանուել Մակրոնի նախագահության շրջանում ԼՂ հարցն ակնհայտորեն առաջնահերթություն չէ Փարիզի համար, և այս պահին չկան նախադրյալներ, որոնք թույլ կտան խոսել այդ ուղղությամբ ֆրանսիական քաղաքականության հնարավոր ակտիվացման մասին: Ի դեպ, այն հանգամանքը, որ իր վերջին հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որևէ կերպ չէր հիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, արդեն իսկ վկայում է միջնորդական ձևաչափում ռուսական դիրքերի ուժեղացման մասին, որովհետև շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումն ու միջազգսյին երաշխիքներով ամրապնդված կայուն խաղաղության հաստատումն առաջին հերթին ձեռնտու չեն Մոսկվային, որը հակամարտության կողմերի սպառազինության հիմնական մատակարարն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ստատուս քվոյի փոփոխությունը հանգեցնելու է Հայաստսնի նկատմամբ ռուսական ճնշման ուժեղացմանը, մի բան, որին Բաքուն հետամուտ է արդեն երկար ժամանակ: Ստեղծվում է վտանգավոր մի իրավիճակ, որը նման է ապրիլյան պատերազմին նախորդող շրջանի իրականությանը: Ստեղծված իրավիճակին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում անորոշությունը, որն առկա է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում