Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայության դասական շախմատի վերջին 4-րդ պարտիայում ևս Լևոն Արոնյանը չհաջողվեց հաղթել չինացի Դին Լիրենին:
Սև ֆիգուրներով հանդես եկող մեր գրոսմայստերն ամեն կերպ փորձում էր առավելության հասենել: Արոնյանն ուներ զինվորի ավառելություն, սակայն Լիրենին ով այս մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել կրկին հաջողվեց գրագետ պաշտպանվել և հասել ոչ-ոքի արդյունքի:
Դասական շախմատի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի և այմժ հաշիվը 2:2 է:
Վաղը կողմերը աշխարհի գավաթակրի տիտղոսկը կվիճարկեն արագ, հարկ եղած դեպքում նաև կայծակնային և արմագեդոն պարտիաներում:










































