Wednesday, 01 05 2024
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով

Պետք է դուրս գալ փողոց, հեռացնել Սերժ Սարգսյանի սպանող համակարգը. Վոլոդյա Ավետիսյան

Մի մարդու նման պետք է փողոց դուրս գալ, հեղափոխություն անել, այս իշխանություններից ձերբազատվել, ուրիշ ելք չկա: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համաներմամբ վերջերս բանտից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

«Այսօր ես համոզված են, որ ազգի 99 տոկոսը չի ուզում, որ այս իշխանությունը լինի, ուղղակի իշխանությունը ժողովրդին խաբել է՝ ասելով, որ եթե այստեղ խժդժություն լինի՝ Ադրբեջանը կհարձակվի, խնդիրներ կունենանք, ամբողջը բլեֆ է, սուտ է, ուղղակի մի մասը հարմարվել է այդ մտքին: Մի կողմից էլ Հայաստանի իշխանությունները մարդկանց Հայաստանից վռնդում են, ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը Հայաստանի տարածքից գնա, ուստի ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունները հայ չեն: Այսօր ասում են՝ քաղաքակիրթ ձևով հեղափոխություն անենք ընտրյալ ԱԺ-ում, բայց ըտենց բան չի կարող լինել, միակ ձևն այն է, որ ժողովուրդը դուրս գա փողոց: Ինչքան ժողովուրդ կա, մի միլիոն, թե ինչքան պիտի դուրս գան փողոց, որպեսզի առանց արյան հեղափոխություն լինի, այլապես մնացած պարագաներում արյուն թափվելու է, բռնապետների հետ գործ ունենք»,- շեշտեց նա:

Վոլոդյա Ավետիսյանի դիտարկմամբ՝ պետք է օր առաջ ձերբազատվել ՍերԺ Սարգսյանի՝ թալանող, սպանող համակարգից, իսկ ընդդիմադիրներն էլ պետք է ժողովրդին չկոտրեն, վճռական պահերին հետ չկանգնեն՝ իրենց անվտանգությունն ապահովել և մի կողմ քաշվել՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանից մինչև Լևոն Տեր-Պետրոսյան:

Ըստ նրա՝ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ իր «մաքուր» լիդերներով: Ըստ Ավետիսյանի՝ այդպիսի մարդկանց կարող ենք գտնել բերդերում նստած, չծախված անձանց, «Սասնա ծռեր»-ի շարքերում:

«Բոլորը պիտի համախմբվեն՝ Հայաստանն այս իշխանություններից փրկելու համար: Մեզ պետք է արդար, օրենքի, մարդասիրական պետություն: Հիմա եկել են Սփյուռքից, որ ինչ անեն, հարցեր բարձրացնեն՝ սա վատ է, սա վատ է, բայց այսօրվա իշխանությունները էդպիսին են, ինչ են ուզում այս իշխանություններին առաջարկեն: Շատ են գրում, որ այս իշխանություններն անգրագետ են, բայց այս իշխանությունները շատ էլ լավ խելացի են, պարզապես թալանչի են, հայ չեն: Հայը հայի համար ցավում է, բայց էս մարդիկ չեն ցավում մեր ժողովրդի համար»,- շեշտեց Վոլոդյա Ավետիսյանը:

Ըստ նրա՝ անհարժեշտ է նաև, որ համախմբվեն նաև ազատամարտիկները, ովքեր մի պարկ ալյուրով, մեկ շիշ ձեթով չեն ծախվում:
«Ավելի լավ է մեռնեն, քան ծախվեն, եղբա՛յր, մեր ազգին Սերժ Սարգսյանի համակարգը կոտորում է, կոնկրետ ցեղասպանություն են կատարում, հայերը լքում են իրենց տարածքը, զորամասերը փակվում են, բանակը թուլանում է, պետությունը թուլանում է, պատերազմ եղավ՝ պարծենում էին, թե 5 հազար հոգի գնաց, պիտի 50 հազար հոգի գնար»,-եզրափակեց Վոլոդյա Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում