Մեծ Բրիտանիայում մասնավորեցվող արքայական փոստի յուրաքանչյուր բաժնետոմս կարժենա 3.3 ֆունտ (5.26 դոլար): Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը:
Բաժնետոմսերի գինը որոշվել է նախապես հայտարարված արժեքի վերին սահմանի մակարդակով (260-300 պենս): Այսպիսով, մասնավորեցման ավարտից հետո Արքայական փոստի կապիտալիզացիան կկազմի 3.3 մլրդ ֆունտ (5.26 մլրդ դոլար):
Նախապես բրիտանական կառավարությունը ներդրողներին առաջարկել է Արքայական փոստի 52.2 տոկոսը և 521.7 մլն արժեթուղթ: Բաժնետոսմերի հավելյալ 10 տոկոսը անվճար տրվել է փոստային ծառայության 150.000 աշխատակիցների:
Մասնավորեցումից հետո բրիտանական կառավարությանը կմնա բաժնետոմսերի 37.8 տոկոսը: Եթե կառավարությունը որոշի հավելյալ արժեթղթեր ձեռք բերել, ապա բրիտանական կառավարությունը կունենա 1.98 մլրդ ֆունտ (3.16 մլրդ դոլար) եկամուտ:








































