Friday, 19 06 2026
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

Անհնար է պայքարել Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր դեմ. «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցներից շատերը հետ են կանգնում պայքարից

«Վանաձոր Քիմպրոմի» աշխատակիցները երեկ կրկին բողոքի ակցիա են իրականացրել, ճանապարհ փակել, բայց կրկին անարդյունք: Միակ խոստումը, որը տվել է Վանաձորի ոստիկանապետը, եղել է այն, որ մեկ շաբաթվա ընթացքում սնանկության կառավարիչը կհանդիպի իրենց հետ և կորոշի հետագա անելիքները: «Քիմպրոմի» նախկին աշխատակիցները, սակայն, արդեն դադարում են հավատալ, որ երբևէ ինչ-որ բան կփոխվի, և իրենք իրենց աշխատավարձերը կստանան:

«Քիմպրոմի» նախկին աշխատակիցներից Հենրիկ Մարտիրոսյանը, օրինակ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա ակցիային մասամբ է մասնակցել, կեսից թողել տուն է գնացել ու այսուհետ չի մասնակցի ոչ մի ակցիայի, ոչ մի քննարկման, քանի որ անիմաստ ժամանակի կորուստ է համարում: «Ես ինքս արդեն ոչ մի բանի չեմ հավատում, ոչնչից տեղյակ չեմ: Այն աստիճան եմ հիասթափվել, որ ոչ մի բան այլևս չեմ ուզում լսել»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր դիտարկմանը՝ եթե այդպես հիասթափվում են, մի կողմ քաշվում, այդ դեպքում ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նշանակում է՝ հարցի լուծումը չեմ պատկերացնում: Մեր երկրում օրենք չկա, օրենքի գերակայություն չկա: Ինչ-որ մի զոռբա փողատեր որոշել է, որ մեր հասանելիք փողը չպետք է տա՝ չի տալիս: Իսկ մեր երկրի բոլոր օրենքները, Սահմանադրությունից սկսած, այնպես են կազմված, որ կատարվի միայն զոռբայի ցանկությունը»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքը միակը չէ, շատ այլ հիասթափվածներ էլ կան, որոնք արդեն տևական ժամանակ է՝ դուրս չեն գալիս ակցիաների:

Մարտիրոսյանը չի կարծում, որ իրենց հիասթափվելն ու մի կողմ քաշվելը առանձնապես կազատի սեփականատիրոջ ձեռքերը: Ժամանակին իրենց ակտիվ քայլերը, բողոքի ակցիաները առանձնապես չէին էլ կաշկանդում նրան: «Եթե կաշկանդեին, ապա մի մեծ գումար չի մեր պահանջածը: Մենք արդեն հրաժարվում ենք դատարանի ավելացրած տոկոսներից: Մենք մենակ մեր փողն ենք ուզում: Այսինքն՝ 130 միլիոնի կեսը: Եթե դրանից էլ արդեն հրաժարվում է, չի ուզում տալ՝ էլ ի՞նչ ասենք: Այդքանից հետո կարո՞ղ է մի Մարտիրոսյանի հիասթափվելը նրա վրա ազդել»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե «Վանաձոր Քիմպրոմի» հարցը չի լուծվում, քանի որ հայտնի չէ, թե ով է սեփականատերը, նախկին աշխատակիցը զարմանում է, թե ինչ կա չհասկանալու կամ չիմանալու: «Հիմնարկի գլխին կանգնած է «Արդշինբանկի» ղեկավարությունը: Նրանք հույս ունեին, որ ածխաջրային հումքից էներգիա ստանալը շահութաբեր է, եկամուտ կբերի, եկան Վանաձոր ՋԷԿ-ը գնեցին, ընդգրկեցին «Ռեջիոն Էներջի» ՓԲԸ-ի կազմում: Մի տարի պահեցին, տեսան, որ չի ստացվում շահույթ ստանալ, նորից ՋԷԿ-ը հետ տվեցին «Վանաձոր Քիմպրոմին», որի ընթացքում կուտակվեցին պարտքեր, որը դեռ չմարած՝ նոր պարտքեր կուտակվեցին: Եթե պետության թիվ մեկ դեմքի միջնորդությունը չլիներ, նախագահի եղբոր միջնորդությունը չլիներ, էս վիճակը չէր լինի: Նրանց արածն է սաղ: Ես այդ համոզմանն եմ: «Արդշինբանկն» էլ է նրանցը, գործարանն էլ է նրանցը: Նրանք ուղղակի որոշել են, որ բանվորին չի հասնում, որ նա ապրի, բանվորը իրավունք չունի իր աշխատածի արդյունքը ստանալու, դրա համար էլ չեն տալիս մեր փողերը: Ես էլ հասկացել եմ, որ նրանց դեմ պայքարելն անիմաստ է, դրա համար էլ հետ եմ քաշվել»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում