Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Բուլղարիայի հավաքականի դեմ խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ՝ դեպի «Հանրապետական» մարզադաշտ:
1in.am Sport-ին տրամադրած հաղորդագրությունում նշվում է.
«Ինչպես արդեն գիտեք, հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականն ընդունելու է Բուլղարիայի ընտրանուն, որով ավարտվում է մեր հավաքականի այս տարվա տնային հանդիպումների շարքը:Մեր հավաքականն ԱԱ-2014 շրջանակներում չի տոնել և ոչ մի տնային հաղթանակ, ուստի եկել է պահը մեր տղաներին ցուցաբերելու աննախադեպ աջակցություն, օգնելու մեր տղաների շտկել այս ցուցանիշը:
Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի «Հանրապետական» մարզադաշտ: Սկում ենք հավաքվել 16.30-ից Հանրապետության հրապարակում,երթը կսկսվի ժամը 17:30-ին:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի և այլ ատրիբուտիկայի առկայությունը ցանկալի է, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»:











































