«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ նախորդ մրցաշրջանում ստիպված էր հանդես գալ առանց ստույգ դիրքի և ոչ որպես հարձակվող: Ֆուտբոլիստը նշել է, որ այդ փաստը վատ անդրադարձավ իր խաղի վրա: Բացի այդ, Ռունին հայտնել է, որ ուրախ է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կայացրած որոշման համար, որի շնորհիվ արդեն խաղում է հարձակման գծում:
«Դևիդ Մոյեսն ընդգրկում է ինձ հարձակման գծում, և ինձ համար դա անչափ հաճելի է: Ես հարձակվող եմ և զգում էի, որ արժանի եմ խաղալ իմ գծում: Երբ դա տեղի չէր ունենում, բնականաբար, ճնշվում էի: Հնարավոր է, որ վիճակս արտացոլվում էր նաև խաղիս վրա:
Գուցե ժամանակի ընթացքում հանդես գամ կիսապաշտպանությունում: Սակայն այս պահի դրությամբ ինձ համար դա ցանկալի չէ: Խաղս նոր զարկ է ստացել, հաճույքով եմ դուրս գալիս խաղադաշտ: Իսկ ինչ կլինի հետո ցույց կտա ապագան»,- ասել է Ռունին:









































