Անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի նոր նախագիծը բանկերի մենեջերներին կստիպի ստուգել իրենց բոլոր հաճախորդներին՝ անօրինական արտասահմանցի ներգաղթյալների բազայի տվյալների հիման վրա: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Բանկերը ստիպված կլինեն ստուգումներ անցկացնել՝ կասեցնելու համար ներգաղթյալների նոր հաշվեհամարների բացումը: Վարորդական իրավունքի վկայական ստացողները նույնպես պետք է ապացուցեն, որ իրենք Մեծ Բրիտանիայում են գտնվում օրինական հիմունքներով:
Նախարարների կարծիքով՝ այդ նորամուծությունը կնվազեցնի ներգաղթյալների թիվը, որոնք օգտվում են պետական ծառայություններից, ու կնվազեցնի երկիր մուտք գործելու նրանց ցանկությունը:









































