Դուբայում գնորդ են փնտրում միանգամից Գինեսի 4 ռեկորդի, այդ թվում՝ աշխարհում ամենաթանկ մեքենայի տիտղոսին հավակնող Lamborghini-ի համար: Հետաքրքիր է, որ մեքենան գոյություն չունի, պոտենցիալ գնորդը կարղ է գնահատել միայն սուպերմեքենայի մասշտաբային մոդելը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Lamborghini Aventador LP 700-4-ի բարձր արժեքի հիմքում թանկարժեք նյութերն են՝ ոսկին, պլատինը և ադամանդները: Սուպերմեքենայի նախագծի հեղինակը գերմանացի կոնստրուկտոր Ռոբերտ Գյուլպենն է, ով մասնագիտացած է շքեղ մեքենաների ստեղծման մեջ:
Եթե առաջիկայում գնորդ չհայտնվի, մեքենան աճուրդի կդրվի՝ 7.3 մլն դոլար մեկնարկային գնով: Ստեղծողները մտադիր են 650 հազար դոլար հատկացնել բարեգործությանը:














































