Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված չէ Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրեյնեի ծառայություններով: Այդ մասին հայտնել է Դորտմունդի ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հզոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ենք ձեռք բերել: Գոհ եմ իմ թիմից: Այս պահի դրությամբ դե Բրեյնեն մեզ չի հետաքրքրում:
Նա հանդես է գալիս այնպիսի ակումբում, ինչպիսին «Չելսի»-ն է: Հաշվի առնելով այդ թիմի հզորությունն ու ֆուտբոլիստների խաղային որակները, կարելի է բնական համարել, որ կիսապաշտպանը միշտ չէ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանում»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ դե Բրեյնեյի ծառայություններով հետաքրքրված է «Վոլֆսբուրգ»-ը:







































