«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իրենք փորձում են ապագայի թիմ կառուցել Նեապոլում:
«Մենք դեռևս շատ լավ ենք աշխատում, ու երևում է, որ թիմը բարելավում է խաղը: Տղաները կենտրոնացած են, բայց ամենակարևորն այն է, որ նրանք ընդունում են այն գաղափարները, որ մենք նրանց ենք փոխանցում:
Սա կարևոր նշան է, քանի որ «Նապոլի»-ն մտադիր է դառնալ առաջատար ոչ միայն այս մրցաշրջանում, այլ նաև ապագայում: Իմ տրամադրության տակ մրցունակ թիմ կա, որը կարող է աշխատել առավելագույն լարվածությամբ»,- ասել է Բենիտեսը:








































