Հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներից պաշտպանելու էր եկել Հայաստանի Սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ 30-40 հոգի պարզապես ուզում են հասարակությունը կիսել, խանգարել ժողովրդի անդորրը. «Ես տեսնում եմ, որ դեղին գլխարկներով ժողովուրդը պարզապես ուզում է պառակտել՝ նույն մարդիկ հավաքվում են Բաղրամյան 26-ի դիմաց, նույն մարդիկ Կոմիտաս 5-ում են, նույն մարդիկ դեմ են արտահայտվում Եվրասիական միությանը… Նպատակը՝ ստեղծել ճգնաժամային վիճակ, նպատակը՝ ցույց տալ իրենց գրանտ տվողներին, որ Հայաստանում դեստաբիլիզացիա է»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































