«Կունենանք նաև այլ մարտավարություն, բայց հստակ է, որ ամեն օր լինելու ենք այստեղ: Այն օրը որ, այստեղ ժողովուրդ չլինի՝ կլինի հաղթանակած: Վստահ եմ, որ ակտիվիստներն իրենք կխոչընդոտեն ապօրինի գործընթացը, շուկայի ձևական բացումը ձևի մեջ էլ կմնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հույս հայտնեց, որ մենք մի օր կլսենք, որ հակառակորդը համապատասխան ատյանների հետ օրենքի դաշտում խնդիրը կկարգավորվի հօգուտ ժողովրդի պահանջի:
Սեֆիլյանը նշեց, որ շուկան իրականում չի բացվել, ձև է, և այն մարդիկ, որոնք այնտեղից առևտուր են անում, ուղղորդված են․ «Այդ վիճակով հնարավոր չէ աշխատել, ժողովուրդը չի էլ այցելի: Առհասարակ եկել է պահը, որ ժողովուրդը պետք է բոյկոտի «սիթի» հասկացությունը»։
Մեր այն դիտարկմանը, թե անգամ «Հարսնաքարի» բոյկոտը չաշխատեց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Ո՞վ ասեց՝ չաշխատեց, ամեն օր, որ անցնեք, կտեսնեք, որ առաջվա եռանդը չկա: Այնպես չէ, որ մեր ժողովուրդը գիտակից չէ»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց խնդիրը ոչ թե բախման գնալն է այլ հակառակորդին օրենքի դաշտ վերադառնալ պարտադրելը:
Մանրասմաները դիտեք տեսանյութում:








































