Բրազիլական «Դեսպորտիվո»-ի հարձակվող Բրունո Գոմեսը շարունակում է լինել բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:
Տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ը, «Ուդինեզե»-ն և «Սան Պաուլու»-ն մտադիր են պայքարել 17-ամյա տաղանդի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ակումբների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ֆուտբոլիստի գործակալի հետ:
Ավելի վաղ նշել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները թիմի գլխավոր մարզիչ Բրունո Գոմեսին խորհուրդ են տվել ձեռք բերել Բրունո Գոմեսի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:







































