Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող և Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր ազգային թիմը պետք է 6 միավոր վաստակի «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների արդյունքում:
«Վստահ եմ, որ հաղթելու ենք: Այս երկու խաղերում մենք պարտավոր ենք հաղթել: Ջանք չենք խնայի` մեր նպատակին հասնելու համար:
Եթե առավելության չհասնենք Լյուքսեմբուրգի և Իսրայելի ընտրանիների նկատմամբ, անիմաստ կլինի մտածել «Մունդիալ-2014»-ի մասին:Պետք է հաղթել և տեսնել, թե ինչ կանի Ռուսաստանի հավաքականը»,- ասել է Ռոնալդուն:








































