Monday, 29 04 2024
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ

Սերժ Սարգսյանը թող մնա ու պատասխան տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստվում էր աշնանը վերսկսել աշխատանքը և որոշել, թե կոնկրետ որոնք են լինելու գործունեության առաջնահերթությունները։ Արդեն նիստ անցկացրե՞լ եք։

Առայժմ ոչ։ Հաջորդ շաբաթվա մեջ կլինի մեր հանդիպումն ու կքննարկենք անելիքները։ Լրագրողներին էլ անպայման տեղյակ կպահենք։

-«Ելք» դաշինքը ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։

-Ամեն դեպքում՝ ոչ դուրս գալն է օգուտ, ոչ էլ մնալը։ Մենք պետք է այնքան ուժեղ երկիր լինենք, որ որտեղ էլ լինենք՝ արժեք ունենանք։ Թե չէ ինչ տարբերություն՝ Եվրոպայի կցորդն ենք, թե Ռուսաստանի։ Ռուսաստանի կործանված տնտեսության հետ հույսեր կապել պետք չէ։ Իրենք իրենց շահերով են առաջնորդրվում, իսկ մենք պետք է նորմալ իշխանություն ունենանք, որ մեր շահերն առաջ տանենք։ Ինչ տարբերություն՝ որի վասալը կլինենք։

-Դաշնակցականներն, օրինակ, դեմ են ԵԱՏՄ-ից դուրս գալուն՝ ընդհուպ ասում են, որ մենք Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ռեսուրսով ենք հաղթել։

Մենք միշտ մեր հաղթանակներն ուրիշներին ենք վերագրել, ոչ միայն քառօրյան։ Մարդիկ պատերազմի ժամանակ չգիտես, թե որտեղ են թափառում, հետո գալիս ասում են՝ ռուսներն են հաղթել։ Բայց հաղթել է հայ զինվորն ու Հայաստանը։ Եթե մենք ունենայինք մեր ժողովրդին սիրող ու ժողովրդի շահերը ներկայացնող հզոր իշխանություն՝ ընդհանրապես պատերազմ էլ չի լինի։ Մենք պետք է մեր պետության համար մտահոգ իշխանություն ունենանք։ Եթե մենք վասալի նման հանդես գանք՝ կապ չունի ԵԱՏՄ-ում ենք, թե Եվրամիությունում։ Մեր ազգային շահերով պետք է առաջնորդվենք։ Բոլորի հետ էլ պետք է կարողանանք նորմալ հարաբերվել․ պետք է համագործակցենք և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ։ Ես դիվանագետ չեմ, քաղաքական վերլուծաբան չեմ, ազգի զինվոր եմ ու կարծում եմ՝ մեր հարևաններից սկսած, բոլորի հետ էլ պետք է նորմալ հարաբերություններ ունենանք ու առաջնորդվենք միայն մեր ազգային շահերով։

-Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եթե ՀՀԿ-ն է վարչապետ նշանակում, լավ կլինի՝ հենց Սերժ Սարգսյանն էլ լինի։ Մնում եք այդ կարծիքի՞ն։

Եթե պետք է Հանրապետական կուսակցությունը լինի, ապա ի՞նչ տարբերություն։ Ամեն անգամ ձախողումները վերագրում են վարչապետին, Սերժ Սարգսյանը վերցնում վարչապետ է փոխում՝ կարծես թե երկրի բոլոր խնդիրների համար վարչապետն է մեղավոր ու ինքը պատասխանատվություն չի կրում։ Ամեն անգամ խուսափում է պատասխանատվությունից, իսկ մենք երկիր ենք կորցնում․ թող մնա ու պատասխան տա։ Իմ ասածը շատ վերլուծությունների ու մեկնաբանությունների տեղիք տվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է նա պատասխան տա։ Վարչապետ նշանակում են Պետրոսյան Ռազմիկին, բայց ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետև ինձ ուրիշն է թելադրում։ Արդյունքում՝ ինձ ազատում, ուրիշին են նշանակում ու էլի բան չի փոխվում։ Դրա համար թող ինքն էլ պատասխան տա։ Մեր խնդիրը պետք է լինի ձախողված իշխանությունից ամբողջությամբ ազատվելը, վարչապետ փոխելով՝ հարց չի լուծվում։

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում