Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է իր թիմակից Նեյմարի մասին: Բուսկետսը նշել է, որ բրազիլացի հարձակվողը սիմուլյանտ չէ:
«Պետք է ողջամիտ լինել: Նեյմարը սիմուլյանտ չէ, և նրանք, ովքեր ֆուտբոլային աշխարհի մաս են կազմում, գիտեն դա»,- հայտարարել է Բուսկետսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Նեյմարին անվանել էր սիմուլյանտ և հավելել, որ այդ երևույթի դեմ պետք է պայքարել:





































