Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին: Այն մինչև 2016 թվականը ժամկետ կունենա:
RFEF-ը կկատարի գործարքը` «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում ազգային թիմի ելույթների ավարտից հետո: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի այն դեպքում, եթե իսպանացիները մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերեն, ինչի համար Վիսենտե դել Բոսկեի սաները պետք է 4 միավոր վաստակեն` երկու հանդիպումների արդյունքում:
Հիշեցնենք` իսպանացիները սեփական հարկի տակ խաղալու են Բելառուսի և Վրաստանի ընտրանիների դեմ:









































