Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ թիմի համար բարդ իրավիճակ է ստեղծվել:
Դորտմունդցիների կազմում վնասվածք են ստացել 9 ֆուտբոլիստներ, և Ցորկն ուրախ է, որ ազգային առաջնությունում այժմ դադար է` կապված աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի հետ:
«Մեզ համար բարդ իրավիճակ է ստեղծվել և լավ է, որ այժմ խաղալու են ազգային հավաքականները: Չեմ կարծում, թե «Հանովեր»-ի դեմ առաջիկա հանդիպմանը կբացակայեն բոլոր այն ֆուտբոլիստներն, ովքեր այժմ վնասվածք ունեն: Ի ուրախություն մեզ, ժամանակ ունենք»,- ասել է Ցորկը:








































