Վերջերս հոլիվուդյան դերասանուհի Նիքոլ Քիդմանը Չինաստանի Մակաո քաղաքում ներկա է գտնվել Hauding Awards-2013 մրցանակաբաշխությանը: Այս մասին գրում է 7days.ru կայքը:
Բարձրաշխարհիկ հասարակությունում գեղեցիկ երևալու համար դերասանուհին ընտրել է Prada ապրանքանիշի ասիական ոճով սև, երկար զգեստ: Զգեստի վերին հատվածում 2 լայն ժապավեններ խաչաձևվել են կրծքի վրա և միավորվել մեջքին: Քիդմանը կրել է վառ գույնի` նարնջագույն ծաղիկներով թիկնոց և օղակաձև ականջօղեր` զարդարված թանկարժեք քարերով:
Դիմահարդարները շատ քիչ շպար են օգտագործել` մարգարտափայլ ստվերաներկ և կարմիր շրթներկ:











































