Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան ու ավագ Սթիվեն Ջերարդը Մոնտենեգրոյի ու Լեհաստանի հավաքականների դեմ խաղերից առաջ նշել է դրանց կարևորության մասին:
«Անգլիական ֆուտբոլի համար կյանքի արժեք ունեցող շաբաթ է սկսվում: Մենք պետք է դաշտ դուրս գանք ու հաղթանակ տանենք:
Անգլիայի համար իսկական աղետ կլինի, եթե թիմը չնվաճի Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:









































