ESPN-ը հայտնում է, որ Լիոնել Մեսսին պետք է վերադառնա մինչև «էլ կլասիկո»-ն` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև: «Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ ստույգ չի կարող հայտնել Մեսսիի վերադարձի ժամկետների մասին:
Արգենտինացի ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, բուժման կուրս է անցնում և պատրաստվում «արքայական ակումբ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը: Սակայն Մարտինոն ենթադրում է, որ Մեսսին կարող է ավելի շուտ խացադաշտ վերադառնալ` մասնակցելով «Օսասունա»-ի դեմ հանդիպմանը:
«Ստույգ չեմ կարող ասել, բայց հավանական է, որ Մեսսին կխաղա «Օսասունա»-ի դեմ: Մոտ ապագայում կտեսնենք դա: Իսկ Խորդի Ալբան և Խավիեր Մասկերանոն կմասնակցեն «Բարսելոնա»-ի հաջորդ հանդիպմանը»,- ասել է մասնագետը:










































