Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ատլետիկո»-ի հասցեին: Վենգերը կարծում է, որ իսպանական ակումբն ի զորու է հաղթել Չեմպիոնների Լիգայում:
« «Ատլետիկո»-ն շատ հզոր պաշտպանություն և դարպասապահ ունի: Առջևի գիծը նույնպես հզոր է: Դիեգո Կոստան գերազանց խաղ է ցուցադրում: Նա կարող է գոլ խփել խաղադաշտի ցանկացած հատվածից:
Մադրիդցիներն, իսկապես, ի զորու են հաղթել Չեմպիոնների Լիգայում: Ֆալկաոյի կորու՞ստը. դա նրանց չի խանգարի: Նրանք ապացուցել են, որ կարող են պայքարել նաև առանց Ֆալկաոյի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Eurosport-ը:








































