Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը հերքել է գերմանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, իբր Եվրոպական ֆուտբոլի միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիի հետ գաղտնի պայմանավորվածություն ունի:
Գերմանական ԶԼՄ-ները նշում էին, որ Բլատերին փոխարինելու է Պլատինին: Նշվում էր, որ Բլատերը պատրաստ է դադարեցնել աշխատանքը ՖԻՖԱ-ում 2015թ.:
«Ես պայմանավորվածություն չունեմ Պլատինիի հետ: ՖԻՖԱ-ի նախագահն ընտրվելու է քվեարկությամբ»,- հայտարարել է 77-ամյա Բլատերը:










































