Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նշել է, որ հիանում է Ռաֆայել Նադալի խաղով, ով գլխավորել է ATP վարկանիշային աղյուսակը:
Ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո Նադալն ընթացիկ մրցաշրջանում արդեն հաղթող է ճանաչվել 10 մրցաշարերում:
«Նադալի վերադարձն անհավանական էր: Անցած տարի շատերն էին կարծում, նա այլևս չի կարող թենիս խաղալ և պետք է ավարտի կարիերան: 1 տարի անց նա դարձավ աշխարհի առաջին ռակետը:
Ոմանք շտապում են շարքից հանել մյուսներին և կտրուկ գնահատականներ են տալիս: Երջանիկ եմ, որ Ռաֆան ամբողջ աշխարհին ապացուցեց, որ վաղ է իրեն հանել շարքից: Նրա հաղթանակը US Open-ում ուղղակի գերազանց էր»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է ATP պաշտոնական կայքը:










































