Չեխական մամուլը փորձում է սրել «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի B խմբում ստեղծված իրավիճակը:
Չեխերը կարծում են, որ Հայաստանի հավաքականը, որը երկրորդ տեղում գտնվող Բուլղարիայի ընտրանուն զիջում է 4 միավորով, կարող է միտումնավոր զիջել խաղը:
Տեղի «Դնես» թերթն այսօր լույս է տեսել հետևյալ վերնագրով հոդվածով. «Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, որ հայերը հաղթելու են բուլղարացիներին»: Այս մասին տեղեկացնում է Sportal.bg-ն:
Հիշեցնենք, որ խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ B խմբի աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Իտալիա – 20 միավոր
2. Բուլղարիա – 14
3. Դանիա – 12
4. Չեխիա – 9
5. Հայաստա – 9
6. Մալթա – 3






































