Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է թիմում տեսնել «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսին:
Իտալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստն «արքայական ակումբ» տեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հնարավոր գործարքի արժեքը 40 մլն եվրո է գնահատվում: Հիշեցնենք` ավելի վաղ Անչելոտին Ռամիրեսի հետ աշխատել է «Չելսի»-ում:










































