Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ իր և թիմի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի հարաբերություններն իսկապես լարված են: Ռոսելը նշել է, որ ամենը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր կատալոնական ակումբի փոխնախագահի պաշտոնը:
«Կրուիֆի սառը վերաբերմունքին արժանացա դեռևս երբ «Բարսելոնա»-ի փոխնախագահ էի: Այն ժամանակ նա խորհուրդ էր տալիս ձեռք բերել Այմարի, Ալբելդայի և Այալայի տրանսֆերները:
Մենք հակված էինք հարցը լուծել հօգուտ Ռոնալդինյոյի, Դեկուի, Էդմիլսոնի և Մարկեսի: Ասեմ, որ եթե Ռոսելը չայցելի մարզադաշտ` թիմի խաղերը դիտելու նպատակով, տրիբունայում մեկ տեղով ավելի կլինի»,- Marca-ն մեջբերում է Ռոսելի խոսքերը:









































