Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին չի օգնի թիմին Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներում:
Այսպիսով, «Ռոմա»-ի կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ու Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին:
Հավաքականի բժիշկները որոշել են հանգիստ տալ 30-ամյա խաղացողին, քանի որ հավաքականն արդեն ապահովել է տեղը Մունդիալում: Դե Ռոսսիի մոտ մկանային ծանրաբեռնվածություն է նկատվել:







































