Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Սելտա»-ի դեմ խաղի մասին:
«Մենք պետք է վերլուծենք այդ խաղը, որ շարունակենք առաջ շարժվել: Իսպանիայի առաջնությունում բարդ է հաղթել: Այդ պատճառով հաղթանակները միշտ դրական լիցքեր են հաղորդում թիմին:
Կպատրաստվենք հաջորդ խաղին: Ուրախ եմ Դիեգո Կոստայի համար: Յուրաքանչյուր խաղի ժամանակ նկատվում է նրա աճը` պրոֆեսիոնալության տեսակետից: Սակայն Դիեգոն դեռ ջանասիրաբար աշխատելու շատ գործ ունի»,- Football Espana-ն մեջբերում է մասնագետի խոսքերը: