Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ում ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, մտադիր է մերժել անգլիացիների առաջարկը և մնալ Մադրիդում:
Խորվաթ ֆուտբոլիստը Իսպանիա է տեղափոխվել 2012 թվականի ամռանը: Նա նշել է, որ կկատարի գործող պայմանագրով նախատեսված բոլոր պայմանները:
«Խաղում եմ գերազանց ակումբում և ապրում հիանալի քաղաքում: Կցանկանայի կարիերաս «Ռեալ»-ում ավարտել»,- ասել է Մոդրիչը:









































