Միլանի «Ինտեր»-ի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին իր կարծիքն է հայտնել Իտալիայի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդների մասին: Մատերացին ենթադրում է, որ տիտղոսը կնվաճի «Ռոմա»-ն:
Իտալիայի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներն են «Յուվենթուս»-ը, «Նապոլի»-ն և «Ռոմա»-ն: Շատ կարևոր կլինի նեապոլիտանյան ակումբի և հռոմեացիների խաղը: Կարծում եմ` «Ռոմա»-ն կհաղթի և կամրապնդի իր դիրքերը: Վերջին հաշվով այդ թիմը անակնկալ կմատուցի բոլորիս»,-Football Italia-ն մեջբերում է Մատերացիի խոսքերը:
Հիշեցնենք` «Ռոմա»-«Նապոլի» խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին:









































