Իտալական «Ռոմա»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային, ով թիմը գլխավորել է 2013թ. ամռանը:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ակումբը պատրաստ է մինչև 2017թ. պայմանագիր առաջարկել մարզչին՝ բարելավելով աշխատավարձի ֆինանսական պայմանները:
Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ., իսկ մարզչի տարեկան աշխատավարձը կազմում է 1.3 մլն եվրո տարեկան:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմա»-ն 7-րդ տուրից հետո ունի նույնքան հաղթանակ՝ խփած և բաց թողած գոլերի 20:1 հարաբերակցությամբ:








































