Friday, 19 06 2026
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»

Ուսուցչուհին պատրաստվում էր պայթեցնել Հրազդանի շենքերից մեկն ու հանձնվել «Կիսաբաց լուսամուտներին»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սյուզան Ջաղինյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Սյուզան Ջաղինյանին մեղավոր էր ճանաչել հետևյալ արարքի համար:

46-ամյա Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 7 րոպեին Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն:

Ջաղինյանն իր ուղարկած հաղորդագրությամբ նախազգուշացրել է. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել:

Դրա փոխարեն հայտնաբերվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված քաղաքացուհին՝ Սյուզան Ջաղինյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սյուզանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հիմք է ընդունել նրա նախաքննական ցուցմունքները:

Սյուզան Ջաղինյանն ավարտել է մանկավարժական համալսարանը, 1990 թվականին գործուղվել է Հրազդան, աշխատել թիվ 13 դպրոցում: Նա բնակվել է բարձրահարկ շենքի հանրակացարանային տիպի բնակարանում: Ցանկացել է սեփականաշնորհել այդ բնակարանը, նրան մերժել են:

Սյուզանը կենցաղային այլ խնդիրներ Էլ է ունեցել, նրա բնակարանում վերջին շրջանում անջատված է եղել ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Նախաքննական ցուցմունքում Սյուզան Ջաղինյանն ասել է, թե որևէ շենք պայթեցնելու մտադրություն չի ունեցել, երբևէ զենք կամ պայթուցիկ նյութ չի ունեցել:

Հուսահատ քաղաքացին «պայթյունի» օրն ընտրել է ոչ պատահականորեն. 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օր է եղել, քաղաքը եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում…

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռը բողոքարկել էր ամբաստանյալ Ջաղինյանը: Նրա կարծիքով՝ իր նկատմամբ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվեր: Ջաղինյանը խնդրել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Սյուզան Ջաղինյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

«Բոլորդ էլ կոռումպացված եք»,- դատարանում հայտարարեց Սյուզան Ջաղինյանը՝ դժգոհ մնալով կայացված որոշումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում