Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը ծնողներ են դարձել: Այդ մասին հաղորդել է երգչուհու ընկերուհին՝ Ալինա Ռեդելը:
«Այո, դա ճիշտ է: Ալլան ու Մաքսիմը երկվորյակ են ունեցել՝ տղա և աղջիկ: Հենց հիմա մենք տոնում ենք այդ իրադարձությունը, և սեղանի շուրջ միայն մտերիմ ընկերներն են»,- պատմել է նա հեռախոսով:
Այն հարցին, թե ինչպես են երեխաների անունները, Ռեդելը պատասխանել է. «Գիտեք, ինձ խնդրել են չասել, բայց դրանք շատ գեղեցիկ են, ինչպես երեխաները, որոնք Ալլայի ու Մաքսիմի կրկնօրինակներն են»:
Ընտանիքում երեխաների հայտնվելու մասին առաջին օրվանից տեղյակ են եղել միայն ամենամտերիմները՝ Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկերուհի Ռեդելը և Մաքսիմ Գալկինի եղբայրը՝ Դմիտրին: Զույգի մյուս ընկերները երեխաների ծնվելու մասին իմացել են միայն հիմա:
«Դուք ճի՞շտ եք ասում, թե՞ կատակում եք: Ֆիլիպն ինձ ասում էր, որ օրերս չտեսնված նորություն է լինելու, բայց որ այսպիսին… Շատ ուրախ եմ Ալլայի ու Մաքսիմի համար»,- ասել է Լոլիտան:
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ երեխաներին ունեցել է փոխնակ մայրը, բայց նրանց կենսաբանական ծնողները Պուգաչովան ու Գալկինն են:









































