Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացավ ևս մեկ հանդիպում: «Նյուրնբերգ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Համբուրգ»-ին:
Ռաֆայել վան դեր Վաարտը բացեց խաղի հաշիվը, իսկ հետո եկավ Պիեր-Միշել Լասոգայի ժամանակը: Նա երեք գոլ հեղինակեց ընդամենը 7 րոպեի ընթացքում: Հանդիպման վերջակետը դրեց Տոլգայ Արսլանը` խփելով 5-րդ գոլը:
«Նյուրնբերգ» – «Համբուրգ»` 0:5
0:1 Վան դեր Վարտ (17’), 0:2, 0:3, 0:4 Լասոգա (60′, 63′, 67′), Արսլան (74′)








































