Սպիտակ տունը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար 5.9 մլրդ դոլար հատկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ առաջարկը վերջնականացվում է՝ սպասելով առանցքային հանրապետականների հետ Սպիտակ տան խորհրդակցություններին։
Հարցումը Կոնգրես կուղարկվի սեպտեմբերի 1-ին։ Դրա շուրջ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում կկայանա հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ պետական օգնության համար դիմել է աղետից տուժած ավելի քան 310 հազար մարդ։









































