Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը քիչ առաջ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Մոսկվայում ոչ ոքի՝ 0:0 խաղաց ենթախմբի ֆավորիտ Ռուաստանի հետ: Մեր ֆուտբոլիստները խաղացին նվիրված: Ու թեպետ մերոնք կարգով զիջում էին մրցակցին, այդուհանդերձ «վիզ դրեցին» և մեկ միավոր վաստակեցին:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Արթուր Ոսկանյանի գլխավորած հավաքականը հյուրընկալվելիս 3;0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարին:

Լուսանկարը՝ armsport.am-ի







































